ԼՀԿ նախընտրական շտաբը կղեկավարի Տարոն Սիմոնյանը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար է նշանակվել իրավաբանական գիտությունների թեկնածու, ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նշենք, որ երեկ՝ մայիսի 23–ին, տեղի է ունցել Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհդի արտահերթ նիստը, որում էդմոն Մարուքյանը վերընտրվեց կուսակցության նախագահ, նորացված անդամներով վերնըտրվեց նաեւ կառավարման խորհուրդը:
ԼՀԿ–ն առաջիկա արտահերթ ընտրություններում հանդես է գալու «Կա այլընտրանք, քվեարկիր» կարգախոսով:Նյութի սկզբնաղբյուրը՝ News.am