ՔՏՀԱ տեսչական մարմինը մշտադիտարկել է Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրային տրանսպորտը, արձանագրվել է 26 խախտում
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը խստացված գրաֆիկով վերահսկողական աշխատանքները հոկտեմբերի 21-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ իրականացրել է Երևանի Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:
Հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով, առավոտյան ժամերին կատարված վերահսկողության արդյունքում մշտադիտարկվել է ուղևորափոխադրում կատարող 297 տրանսպորտային միջոց և հայտնաբերվել է խախտման 26 դեպք։Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։
Հասարակական տրանսպորտում ուժեղացված վերահսկողությունը շարունակվում է և կշարունակվի նաև առաջիկա օրերին։
Tert.am