ՌԴ-ում հայտնվել է «դելտայի» նոր՝ 10-15 տոկոսով ավելի վարակիչ ենթատեսակ
Կորոնավիրուսի «դելտա» շտամի նոր AY.4.2 ենթատեսակն է հայտնաբերվել ՌԴ-ում։ Ինչպես հաղորդել է ТАСС-ը ՝ այս մասին «Ռոսպոտրեբնադզորի» ախտորոշման նոր մեթոդների բաժանմունքի ղեկավար Կամիլ Հաֆիզովը։
Այս ենթատեսակը առաջինը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում։ Այն «դելտա» շտամի ենթատեսակ է, որը համաձայն Լոնդոնի համալսարանական քոլեջի գենետիկայի ինստիտուտի տվյալներով՝ 10-15% ավելի արագ է տարածվում, քան «դելտային» նախորդ տարբերակը։
Hraparak.am