«Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ «ՀՀ վարչապետի աշխատակազմի», «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ի և «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ» ՖԲԸ-ի: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Բացի պատասխանող երեք կողմերից, որպես 3-րդ անձ ներգրավված են նաև «Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա» ՓԲԸ-ն և «ԱՄՓ Հոլդինգ» ՍՊԸ-ն:

«Զանգեզուր Մայնինգ»-ը դատարանին խնդրում է գործարքն անվավեր ճանաչել և անվավերության հետևանքներ կիրառել:

Դատական հայցը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Թումանյանին:

«Զանգեզուր Մայնինգ»-ը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12,5 տոկոսի սեփականատերն էր, սակայն սեպտեմբերին տեղեկություններ տարածվեցին, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից ռուսաստանյան «Արդյունաբերական ընկերություն» ընկերությունը ՀՀ կառավարությանն է նվիրել իր բաժնեմասի 25 տոկոսը։ Նույն օրը Կառավարությունը որոշել էր ընդունել բաժնետոմսերը իբրև նվիրատվություն:

«Արդյունաբերական ընկերություն» ԲԸ–ին պատկանում է կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը, իսկ գործարքի արդյունքում ՀՀ վարչապետի աշխատակազմը դարձել է կոմբինատի 15 տոկոսի բաժնեմասի սեփականատերը։

«Զանգեզուր Մայնինգը», բացի դրանից, մի քանի դատական հայցեր ունի կապված բաժնետոմսերի հետ։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն