Եթե ՌԴ-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովի անցկացման մասին  պայմանավորվածություն ձեռք բերվի, Կրեմլը ժամանակին կտեղեկացնի:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Պուտին-Ալիև-Փաշինյան առաջիկա հանարավոր հանդիպման մասին լուրը:

«Այն դեպքում, եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք ժամանակին կտեղեկացնենք»,- ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ ավելի բաղ գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, տեղեկացրել էր, որ նոյեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայում կարող են հանդիպել Պուտինը, Ալիևը և Փաշինյանը, իսկ հանդիպման ավարտին նախատեսվում է եռակողմ հայտարարություններ ստորագրել:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն