Արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին կարող է հեռանալ ՊՍԺ-ից՝ թիմի նորեկ Լեո Մեսսիի պատճառով, հայտնում է Mirror-ը:

Ըստ աղբյուրի, թիմի նորեկը վատ հարաբերություններ ունի Իկարդիի հետ ու խորհուրդ է տվել ակումբին՝ ազատվել արգենտինացուց:

Աղբյուրը հայտնում է, որ «Բարսան» ու ՊՍԺ-ն ցանկանում են փոխանակել Ագուերոյին ու Իկարդիին: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 11 խաղում Իկարդին դարձել է 3 գոլի հեղինակ, իսկ տրանսֆերի արժեքը գնահատվում է 35 մլն եվրո:

Ագուերոն նոր է ապաքինվել վնասվածքից ու մասնակցել է 2 հանդիպման: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 մլն եվրո:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն