Հոկտեմբերի 25-ին Երևանի և Լոռու մարզի մի շարք հասցեներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 25-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 12:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայով, Գ. Նժդեհի, Սմբատ Զորավար, Սևանի փողոցներով պարփակված թաղամասերի, Բրյուսով թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Մեծավան, Միխայլովկա գյուղերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: