Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը ԱԳՆ-ին հանձնարարել է անցանկալի անձ հայտարարել 10 երկրների դեսպանների, որոնք ավելի վաղ աջակցություն էին հայտնել գործարար Օսման Քավալային, որն արդեն մի քանի տարի բանտում է: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Խոսքը վերաբերում է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Նիդերլանդների, Դանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Նոր Զելանդիայի դեսպաններին:

Էրդողանն ասել է, որ այդ դեսպանները կամ պետք է հասկանան Թուրքիային, կամ էլ հեռանան երկրից:

Քավալան զբաղվում էր հրատարակչական բիզնեսով, ինչպես նաև հասարակական գործունեությամբ, մարդու իրավունքների պաշտպանությամբ: Քավալան ձերբակալվել է 2013 թ. Գեզի այգու ցույցերի և 2016 թ. հեղաշրջման փորձի գործերով: Նա անազատության մեջ է 2017 թվականից:

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն