«Բոնդը հաղթել է Վենոմին». ԱՊՀ երկրների կինովարձույթում առաջատարը «Մահանալու ժամանակ չկա» ֆիլմն է
Ջեյմս Բոնդի մասին պատմող «Մահանալու ժամանակ չկա» ֆիլմը գլխավորել է կինովարձույթը Ռուսաստանի և ԱՊՀ երկրներում՝ ոչ պաշտոնական տվյալներով 96 մլն ռուբլի հավաքելով հանգստյան օրերին:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, կինովարձույթում երկրորդ տեղում է հայտնվել «Անուղղելի Ռոնը» ֆիլմը՝ 90 մլն ռուբլի եկամուտ գրանցելվ: Անիմացիոն ֆիլմը պատմում է Բարնի անունով տղայի մասին, որն իրեն օտար է զգում հասակակիցների շրջանում:
Երրորդ հորիզոնականն զբաղեցրել է «Վենոմ-2» ֆիլմը՝ 86,6 մլն ռուբլի շահույթով: Ժապավենը ռեժիսոր Ռուբեն Ֆլեյշերի՝ սուպերհերոսների մասին պատմող ֆիլմի շարունակությունն է: