ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ ընդդիմության հիմնական նպատակն է՝ օգտագործել բոլոր հնարավոր գործիքները մի նոր ոչ հայապաստ վիճակ չառաջանալու համար։

«Հիմա տարբեր տեղեկատվական հոսքերով տարբեր բաներ են ասում, բայց իրականում ինչ է կատարվում, մենք դրա շրջանակներում է, որ բոլոր գործիքներն օգտագործելու ենք՝ թե վաղը հրավիրվող հրատապ նիստն է, թե հայտարարություններն են, թե կառավարության հետ հարց ու պատասխանն է վերածվելու այդ ամբողջին, թե արտախորհրդարանական գործողություններն են դրան ուղղված, որպեսզի կանխենք։ Այն, ինչ Հայաստանի քաղաքական իշխանութունը ներկայումս անում է, անգամ եթե բանակցային պրոցես է գնում, դա պետք է լինի հրապարակային կամ առնվազն հիմնական քաղաքական դերակատարների, հասարակության հիմնական անձանց, Սփյուռքի հիմնական դերակատարների ներգրավում պետք է լինի։ Չի կարող իշխանությունն այս իր թաքուն կեցվածքը շարունակել։ Չի կարող որևէ քարտեզ, որևէ փաստաթուղթ հիմքում դրվել, եթե դրա վերաբերյալ չկան առնվազն Հայաստանի կողմից մանրամասն հետազոտություններ։ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից դա էր ասում։ Հետևաբար, եթե ասել է ու հիմա շարունակում է թաքուն ինչ-որ բան անել, ուրեմն պիտի պատասխան տա դրա համար»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն