«Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ 5-0 հաշվով հաղթանակը մարզիչ Յուրգեն Կլոպի համար 200-րդն էր «Լիվերպուլի» ղեկին:

Գերմանացի մասնագետն այս նշագծին հասել է ամենաարագը ակումբի պատմության մեջ՝ նրան անհրաժեշտ էր ընդամենը 331 խաղ։

Կլոպից առաջ Քենի Դալգլիշը ամենաարագն էր, ով 333 խաղում է գրանցել նման ցուցանիշ:

Մերսիսայդցիների գլխավորությամբ 200 հաղթանակ են տարել նաև Բոբ Փեյսլին (345 հանդիպում), Բիլ Շենքլին (380) և Թոմ Ուոթսոնը (431)։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն