Սուդանի բանակի գեներալ Աբդել Ֆաթահ ալ Բուրհանը երկրում հայտարարել է արտակարգ դրության ռեժիմ եւ արձակել գործադիր իշխանության մարմինները՝ կառավարությունը եւ սուվերեն խորհուրդը: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը:

Նրա խոսքով՝ բանակին երկրի իրադրությանը միջամտել է ստիպել Սուդանում քաղաքական ուժերի միջեւ վերջերս տեղի ունեցած բախումները: Ալ Բուրհանը խոստացել է ձեւավորել պատասխանատու կառավարություն, սակայն ոչ մի ժամկետ չի նշել:

Սուդանի զինվորականները լույս հոկտեմբերի 25-ի գիշերը ձերբակալել են անցումային կառավարության մի շարք նախարարների, այդ թվում՝ ժամանակավոր վարչապետ Աբդուլլա Համդոքին: Ի պատասխան Համդոքի կոչերի, երկրի մայրաքաղաք Խարտումի փողոցներում սկսվել են բողոքի ակցիաներ: Երբ բողոքողները փորձել են մոտենալ Սուդանի բանակի կենտրոնակայանին, զինվորականները կրակ են բացել. առնվազն 12 մարդ վերքեր են ստացել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն