Ուզբեկստանի գործող նախագահ Շավքաթ Միրզոևը հաղթել է կիրակի կայացած նախագահական ընտրություններում՝ հավաքելով ընտրողների ձայների 80,1 տոկոսը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի ԿԸՀ ղեկավարը:

«Նախնական տվյալներով՝ անցկացված քվեարկության արդյունքում հաղթանակ է տարել Շավքաթ Միրզոևը  ՝ ստանալով ձայների 80,1 տոկոսը: Մասնակցության հայտը կազմել է 80,8 տոկոս»,- ասվում է ԿԸՀ ղեկավարի հայտարարության մեջ:

Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում էր 5 թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահը, որին առաջադրել էր երկրում գործող ամենաազդեցիկ «Լիբերալ-դեմոկրատական» կուսակցությունը:

Ուզբեկստանի Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության քաղխորհրդի փոխղեկավար Մաքսուդ Վորիսովը հավաքել է ձայների 6,6 տոկոսը: Դեմոկրատական կուսկացության ղեկավար Ալիշեր Կոդիրովի օգտին քվեարկել է ընտրողների 5,5 տոկոսը: Էկոլոգիական կուսակցության ղեկավար Նարզուլո Օբլոմուրադովն ստացել է ձայների 4,1 տոկոսը, իսկ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Բահրոմ Աբդուհալիմովը՝ 3,4:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն