Շրի Լանկայի ափերի մոտ այրվող նավը, որը բեռնված Է քիմիական նյութերով, ջրասույզ Է եղել եւ բնապահպանական աղետ առաջացրել Հնդկական օվկիանոսում: Այդ մասին հաղորդել Է BBC News-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«X-Press Pearl» նավը, որը գրանցված Է Սինգապուրում, մինչեւ մարելն այրվում Էր գրեթե երկու շաբաթ: Վառելանյութի բաքերից հարյուրավոր տոննաներով նավթ Է դուրս հոսել ծով՝ վնաս հասցնելով ծովի բուսական եւ կենդանական աշխարհին: Ձկնորսության նախարարությունը հայտարարել Է, որ արտակարգ միջոցներ են ձեռնարկվել Նեգոմբո ծովալճակի եւ մերձակա շրջանների պաշտպանության համար:

Ձկնորսությունը դադարեցվել Է Պանադուրայից մինչեւ Նեգոմբո: Վերջին օրերին Շրի Լանկայի եւ Հնդկաստանի ռազմածովային ուժերն աշխատել են միասին՝ փորձելով մարել հրդեհը եւ թույլ չտալ, որպեսզի նավը կործանվի եւ ջրասույզ լինի, բայց սաստիկ քամին խանգարում Էր Կոլոմբո նավահանգստի մերձակայքում իրականացվող գործողությանը:

Շրի Լանկայի իշխանությունները կարծում են, որ հրդեհն առաջացել Է ազոտաթթվի արտահոսի պատճառով, որի մասին անձնակազմն իմացել Է մայիսի 11-ից: Նավը տեղափոխում Էր 25 տոննա բարձր կոռոզիական թթու, որը կարող Է օգտագործվել պարարտանյութերի եւ պայթուցիկ նյութերի արտադրության մեջ: Շրջակա միջավայրի պաշտպան դոկտոր Աջանթա Պերերան BBC News-ին հայտարարել Է, որ խորտակումն իրենից ներկայացնում Է «վատագույն բնապահպանական սցենար»:

Ավելի վաղ, մայիսի 26-ին, Associated Press հրատարակությունը հաղորդել Էր, որ քիմիական նյութերով բեռնված բեռնարկղանավն արդեն վեցերորդ օրն Է՝ այրվում Է ծովում, Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյի մերձակայքում: Թիմը եւ փրկարարները նախօրյակին տարհանվել են այն բանից հետո, երբ այրվող նավի վրա տեղի ունեցել պայթյուն: Սինգապուրի դրոշի ներքո նավը հնդկական Խազիրա նավահանգստից դուրս Էր եկել մայիսի 15-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն