Կատարում ՀՀ դեսպանը նույն երկրում ԻԻՀ-ի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային օրակարգի հարցեր
Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Արմեն Սարգսյանը Դոհայում ՀՀ դեսպանությունում հանդիպել է Կատարում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Համիդռեզա Դեհղանիի հետ։ Այդ մասին ասված է Կատարում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում:
Զրուցակիցներն անդրադարձել են երկու բարեկամ երկրների միջև առկա հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի։