Էլեկտրամեքենաներ արտադրող Tesla ընկերության շուկայական արժեքը գերազանցել է 1 տրիլիոն դոլարը: Ինչպես հաղորդում է BBC News-ը, այսպիսով, ամերիկյան մեքենաշինական հսկան դարձել է 5-րդ ընկերությունը, որը հասել է նման ցուցանիշի:

Մեքենաշինական հսկայի արժեթղթերը բարձրացել են 12,6 տոկոսով, ինչը պայմանավորված է մեքենաների վարձույթ իրականացնող Hertz ընկերությանը 100 000 մեքենա վաճառելու մասին գործարքի կնքմամբ: Սա խոշորագույն գործարքն է, որը երբևէ կնքվել է վարձույթվ մեքենաներ տրամադրող ընկերության հետ էլեկտրամեքենաների համար:

Մեկ տրիլիոն դոլարի շեմն ավելի վաղ հատել են Apple, Microsoft, Amazon և Google-ի սեփականատեր Alphabet ընկերությունները:

Աղբյուրի տվյալներով՝ ընկերության հիմնադիր Իլոն Մասկին պատկանող 23 տոկոս բաժնետոմսերն ընկերության գնի բարձրացման արդյունքում գնահատվում են 230 մլրդ դոլար:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն