Մյունխենի անվտանգության համաժողովը տեղի կունենա 2022 թ. առկա ձևաչափով
Մյունխենի անվտանգության համաժողովն առկա ձևաչափով կանցկացվի 2022 թ.: Այդ մասին հայտնել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով համաժողովի ղեկավար Վոլֆգանգ Իշինգերին:
Նրա խոսքով՝ համաժողովը տեղի կունենա 2022 թ. փետրվարի 18-20-ը, սակայն կորոնավիրուսի համավարակի պայմաններում մասնակիցների թիվը սահմանափակ կլինի:
«Անձնական շփումների վերականգնման պահանջը մեծ է հատկապես այն անձանց շրջանում, որոնք արտաքին քաղաքականության վերաբերյալ որոշումներ են կայացնում, քանի որ դրանք շատ հաճախ նուրբ հարցեր են»,- նշել է Իշինգերը:
Նա վստահություն է հայտնել, որ Գերմանիայի ապագա կանցլերը կցանկանա մասնակցել համաժողովին, իսկ նոր կառավարությունը միջոցառմանը կներկայացնի իր արտաքին քաղաքական օրակարգը:
1in.am