Ճապոնիայում հայտարարել են չինական նավերի՝ տարածքային ջրեր մտնելու մասին
Ճապոնիայի անվտանգության ծառայությունը ծովում գրանցել Է չորս չինական նավերի հայտնվելը Սենկակու կղզու շրջանի տարածքային ջրերում: Այդ մասին հաղորդել Է «Կիոդո» գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մայիսի 24-ի երեկոյան չինական չորս նավեր մուտք են գործել Սենկակու կղզու (չինական անվանումը՝ Դյաոյույդաո) մերձակայքի տարածքային ջրեր, որոնց հավակնում Է Չինաստանը: Դրանցից երկուսը փորձել են ճապոնական ձկնորսական նավին մոտենալ որսի ժամանակ: Ծառայությունը նշում Է, որ դա տարեսկզբից չինական նավերի՝ թվով 18-րդ հայտնվելն Է տարածքային ջրերում: Չինական նավերից մեկի վրա նկատվել Է ավտոմատ հրանոթ: Սենկակու կղզին (չինական անվանումը՝ Դյաոյույդաո) տարածքային վեճի առարկա Է Չինաստանի եւ Ճապոնիայի միջեւ: Ճապոնիան պնդում Է, որ դրանք գրավել Է 1895 թվականից, Պեկինում հիշեցնում են, որ 1783 եւ 1785 թվականների ճապոնական քարտեզների վրա Դյաոյույդաոն (Սենկակո) նշված Է եղել որպես Չինաստանի տարածք:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կղզին գտնվել Է ԱՄՆ-ի վերահսկողության տակ եւ Ճապոնիային Է հանձնվել 1972 թվականին: Տայվանում եւ մայրցամաքային Չինաստանում այն կարծիքին են, որ Ճապոնիան այն պահում Է անօրինականորեն: Տոկիոն կարծում Է, որ Տայվանը եւ Չինաստանը սկսել են կղզու նկատմամբ հավակնություններ ունենալ 1970-ական թվականներից, երբ պարզվել, որ այդ ջրատարածքը հարուստ Է օգտակար հանածոներով: Տարածքային վեճն Էլ ավելի Է սրվել այն բանից հետո, երբ 2012 թվականին Ճապոնիայի կառավարությունը ճապոնացի մասնավոր սեփականատերից գնել Է Սենկակուի (չինական անվանումը՝ Դյաոյույդաո) հինգ կղզեխմբից երեքը՝ այդպիսով ընդգծելով դրանց պետական կարգավիճակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: