Հոկտեմբերի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել է մի տարօրինակ միջոցառման: Խոսքը «Մերիդիան» կազմակերպության միջոցառման մասին է, որի նպատակն է ԱՄՆ ազդեցության տարածումը եւ դերի հզորացումը ողջ աշխարհի վրա: Դեսպանության էջում գրված է. «Հոկտեմբերի 22-ին ՀՀ դեսպանությունն ընթրիք էր կազմակերպել` Վաշինգտոնի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկը համարվող «Մերիդիանի» գլխավոր հանդիսությանն աջակցելու նպատակով: «Մերիդիանի» առաքելությունը դիվանագիտության, գլոբալ առաջնորդության եւ մշակույթի միջոցով համաշխարհային մակարդակով ԱՄՆ դերի հզորացումն է»: Թվում է` արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպանները պետք է զբաղվեին իրենց երկրի դերի ու ազդեցության տարածմամբ եւ պետք է ամեն ինչ անեին, որ արտաքին քաղաքական դաշտում Հայաստանի համար նպաստավոր իրավիճակ ձեւավորեին, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստեին, բայց Հայաստանի դեսպանը մասնակցում է այլ պետության ազդեցության տարածմանն աշխարհում: Եվ, առհասարակ, մեր դեսպաններն արտերկրում նվազագույն դերակատարում ունեն` տվյալ երկրների պաշտոնյաների հետ հանդիպումներ գրեթե չեն ունենում, նախաձեռնություններով հանդես չեն գալիս, հարցեր չեն լուծում: Տպավորություն է ստեղծվում, որ նրանք չեն գիտակցում, թե որն է իրենց հիմնական գործառույթը, եւ ինչի համար են հայտնվել այդ պաշտոնին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/2c133fe8324f53d67de69c9736fb76a8

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն