Իրաքի Դիյալայի նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 12-ի: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է անվտանգության ուժերի մի աղբյուր:

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր հարձակման հետեւանքով վեց զոհվածների մասին: «ԻՊ-ի խմբավորման հարձակման հետեւանքով Դիյալայի հյուսիսարեւելյան Միքդադիա շրջանի Ռաշադ գյուղում զոհվել է 12 մարդ, ութը տուժել են»,-հայտարարել է աղբյուրը:

2017 թվականի վերջին Իրաքի իշխանությունները հայտարարել են Ռուսաստանում արգելված ԻՊ ահաբեկչական կազմակերպության նկատմամբ տարած հաղթանակի մասին: Իրաքյան բանակը, ժողովրդական աշխարհազորի եւ միջազգային կոալիցիայի ստորաբաժանումների աջակցությամբ, շարունակում է զինյալներից զտումները եւ ահաբեկչական խմբավորումների «քնած բջիջների» հայտնաբերման գործողություններն առանձին շրջաններում:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն