Կահիրե-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել թռիչքի մեկնարկից կես ժամ անց
Կահիրեից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն օդ բարձրանալուց տագնապի ազդանշան է տվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին:
Հաղորդվում է, որ Airbus A220 ինքնաթիռը վերադառնում է մեկնարկի օդանավակայան:
Աղբյուրի տվյալներով՝ տագնապի ազդանշանը տրվել է թռիչքի մեկնարկից մոտ կես ժամ անց, երբ ինքնաթիռը գտնվել է Միջերկրական ծովի օդային տարածքում: Ներկա պահին այն պատրաստվում է վայրէջք կատարել: