Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2021 թվականի փետրվարի 18-ին ստորագրված՝ «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Նախատեսվում է ներգրավել 7.4 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային միջոցներ, որոնց շրջանակում կիրականացվեն

Վայոց ձորի մարզում նոր հիվանդանոցային շենքի կառուցման շինարարական աշխատանքները

 Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի շինարարական աշխատանքները կհասցվեն ավարտին

Վերոնշյալ երկու կենտրոնները կհամալրվեն անհրաժեշտ բժշկական սարքավորումներով


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն