«Փաստ»․ Ի՞նչ արդյունքներ գրանցեցին նորաստեղծ ուժերը ՏԻՄ ընտրություններում, և ո՞ր կուսակցությունը դարձավ «քինդեր սյուրպրիզ»
«Օրեր առաջ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև ավագանիներում մանդատների բաշխումը։ Տոկոսային շեմը հաղթահարած քաղաքական ուժերի շարքում հատկապես աչքի են ընկնում նորաստեղծ կուսակցությունները: Եվ եթե, օրինակ՝ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը իր «մկրտությունը» ստացել էր ԱԺ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում, ապա «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ու «Ապրելու երկիր» կուսակցության համար այս ընտրությունները, կարելի է ասել, յուրատեսակ քննություն էին, որը նրանք փաստացի պատվով հաղթահարեցին:
«Զարթոնքը» մասնակցում էր Գյումրիի, իսկ «Շանթ դաշինքը»՝ Տաթևի ավագանու ընտրություններին, և երկու ուժն էլ լուրջ քվեներ ստացան՝ համապատասխանաբար՝ 10,6 և 34 տոկոս: Իսկական «քինդեր սյուրպրիզ» դարձավ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը կապվում է գործարար Ռուբեն Վարդանյանի անվան հետ: Այս քաղաքական ուժը 6 համայնքից մասնակցեց 5-ի ընտրություններին ու հինգում էլ հաղթահարեց «անցողիկ շեմը»: Ավելին, որոշ համայնքներում նրանք բավականին ազդեցիկ քվեներ են ստացել՝ ըստ էության քաղաքական մեկնարկը նշանավորելով տպավորիչ արդյունքներով: Այսպիսով, «Ապրելու երկիրը» Տեղ համայնքում ստացել է մոտ 35, Դիլիջանում՝ 24,5, Տաթևում՝ 13, Մեղրիում՝ 9,8, Գյումրիում՝ 5,6 տոկոս»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։