Ամերիկյան B-1B Lancer ռազմավարական ռմբակոծիչները կարող են օգտագործվել Սև և Բալթիկ ծովերում տեղակայված ռուսական նավատորմը ոչնչացնելու համար:

Նման կարծիք է հայտնել Forbes ամսագիրը, որի տվյալներով՝ ամերիկյան օռմբակոծիչներն առաջիկա տարիներին օգտագործվելու են ԱՄՆ-ի հակառակորդների ռազմածովային ուժերին վախեցնելու նպատակով: Դրան նպաստում է այն, որ 2017 թվականին այդ ռմբակոծիչները հարմարեցվել են մինչև 24 հականավային հեռահար հրթիռ կրելուն:

«Մի զույգ B-1-ը կարող է 48 LRASM հրթիռ արձակել Ռուսաստանի բալթիկ նավատորմի ուղղությամբ: Դա բավական է ողջ նավատորմը խորտակելու և տարածաշրջանում ամերիկյան նավերին սպառնացող մեծ վտանգը վերացնելու համար»,- գրում է Forbes-ը:

Ըստ աղբյուրի՝ ռուսական ռազմածովային ուժերին հարված հասցնելու համար ամերիկյան ռմբակոծիչները կարող են և չհատել ՌԴ պետական սահմանը:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն