Google-ն այսուհետ հնարավորություն կտա հեռացնել անչափահասների լուսանկարները որոնման արդյունքներից
Ամերիկյան Google ընկերությունը թույլատրել է պահանջել անչափահասների լուսանկարների հեռացումը համակարգում որոնման արդյունքներից: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է տեխնոլոգիական հսկայի հայտարարության մեջ:
«Ցանկացած մինչև 18 տարեկան անձ, ինչպես նաև նրանց ծնողները կամ խնամակալը, կարող են պահանջել հեռացնել իրենց լուսանկարները որոնման արդյունքներից»,- ասվում է Google-ի բլոգում հրապարակված հայտարարության մեջ:
Նշվում է, որ լուսանկարները հեռացման դեպքում չեն հայտնվի «Պատկերներ» բաժնում, սակայն խոսքը համացանցից դրանց ամբողջական հեռացման մասին չէ:
Նորարությունը, ըստ ընկերության, թույլ կտա երիտասարդներին «ավելի լավ վերահսկել իրենց էլեկտրոնային հետքը»: