Ամերիկյան Akin Gump իրավաբանական ընկերությունը հանդես է եկել որպես խորհրդատու ЛУКойл ընկերությանը՝ ադրբեջանական «Շահ Դենիզ» գազակոնդեսատային հանքավայրի հետ կապված նախագծում մալայզիական Petronas ընկերության ունեցած 15,5 տոկոս մասնաբաժնի գնման գործարքի հետ կապված։ Աս մասին հայտնում է Turan լրատվական գործակալությունը։ Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 2,25 միլիարդ դոլար։ Akin Gump-ը հաստատել է այս լուրի իսկությունը։

Գործարքի փակումը կապված է մի շարք նախապայմանների իրականացումից, ինչպես նաեւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության համաձայնությունից։ Այս գործընթացի հետ կապված համաձայնագիրը կնքվել է այս տարվա հոկտեմբերի 7-ին։ Գործարքի արդյունքում՝ ЛУКойл-ը «Շահ Դենիզի նախագծում» կունենա 25,5 տոկոս մասնաբաժին։ Մյուս բաժնետերերն են՝ BP-ն՝ 28,8 տոկոս, TPAO-ն՝ 19 տոկոս, SOCAR-ը՝ 10 տոկոս, NICO-ն՝ 10 տոկոս եւ SGC-ն՝ 6,7 տոկոս մասնաբաժիններով։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն