Հոկտեմբերի 27-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Թեհրանի առևտրի պալատում տեղի ունեցավ հրաժեշտի միջոցառում։ Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։

«Միջոցառմանը, որին մասնակցում էին իրանցի բազմաթիվ գործարարներ, դրվատանքի և երախտագիտության խոսքեր հնչեցին ՀՀ դեսպան Ա.Թումանյանի և դեսպանության հասցեին։

Ելույթներով հանդես եկան Թեհրանի առևտրի պալատի նախագահ Մասուդ Խանսարին, ԻԻՀ Մեջլիսի հայազգի պատգամավոր Արա Շահվերդյանը, Թեհրանի առևտրի պալատի գլխավոր տնօրեն Բահման Էշխին, Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը։

Մ.Խանսարին պալատի նախագահության անունից շնորհակալագիր հանձնեց դեսպան Արտաշես Թումանյանին։

Միջոցառման ավարտին դեսպան Թումանյանը երախտագիտություն հայտնեց Թեհրանի առևտրի պալատի նախագահին և անդամներին՝ ՀՀ դեսպանության հետ համագործակցելու և մշտապես աջակցելու համար։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն