Նիդերլանդների Թագավորությունը հրապարակել է ԵՄ/Շենգեն գոտու՝ կորոնավիրուսի պատճառով ռիսկային գոտում գտնվող երկրների ցանկը, որտեղից ճանապարհորդել հնարավոր է որոշակի պայմաններին համապատասխանելու դեպքում միայն:

Ըստ թագավորության կառավարության որոշման՝ բարձր ռիսկային երկրների ցանկում հոկտեմբերի 29-ից ընդգրկվել է նաև Հայաստանը:

«Եվրոպական ճանապարհորդական արգելքը գործում է բարձր ռիսկային գոտում գտնվող մի շարք անձանց համար՝ արգելելով նրանց ճանապարհորդել Եվրամիության կամ Շենգեն գոտու երկրներ: Մարդ կարող է մուտք գործել Նիդերլանդներ, եթե նրա ուղևրության նպատակը բացառությունների ցանկում է ընդգրկվում: Օրինակ, ամբողջովին պատվաստված մարդիկ կարող են բացառվել արգելքի ցանկից»,- ասվում է կառավարության որոշման մեջ:

Ռիսկային գոտուց ուղևորվողները Նիդերլանդներ մուտք գործելու համար պետք է ինքնամեկուսանան, եթե պատվաստված չեն: 12-ից բարձր տարիքի ցանկացած անձ պետք է կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան տրամադրի և մի շարք պայմաններ լրացնի:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն