Ազգային անվտանգության հարցերի գծով ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի խորհրդական Ջեյք Սալիվանը արտաքին քաղաքական հարցեր գծով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի օգնական Յան Հեքերի հետ քննարկել Է Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Իրանի հետ կապված խնդիրները: Այդ մասին հաղորդել Է Սպիտակ տունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշվում Է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, Սալիվանը հանդիպում Է ունեցել արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով Գերմանիայի կանցլերի օգնական Յան Հեքերի հետ՝ քննարկելու մեր սերտ համագործակցությունը տարածաշրջանային եւ գլոբալ մի շարք հարցերի գծով:

«Նրանք խոսել են G7-ի ղեկավարների առաջիկա հանդիպման, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի, Եվրոպայի Էներգետիկական ապագայի ապահովման կարեւորության, COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխման ուղղությամբ կոլեկտիվ ջանքերի, կիբեռանվտանգության ոլորտի համակարգման ու շորթիչ-վիրուսների գրոհին հակազդելու եւ արտաքին քաղաքական գերակայությունների մասին, ներառյալ Ռուսաստանը, Ուկրաինան, Իրանը, Սախելը եւ Արեւմտյան Բալկանները»,-ասվում Է հայտարարությանի մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն