«Եթե ձեզ բնակարան տան Ղարաբաղում, կգնա՞ք ապրելու այնտեղ». Բաքվում հարցվածներից յոթից 3-ն է «այո» ասում. Տաթևիկ Հայրապետյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը
«Եթե ձեզ բնակարան տան Ղարաբաղում, կգնա՞ք ապրեք այնտեղ»: Նման բովանդակությամբ հարցում է անցկացվել Բաքվում և ռեպորտաժում հարցված 7-ից 3 են միայն «այո» ասում, որոնցից 2-ը 70 անց տարեցներ են:
Հարցվածների մեծ մասը հրաժարվում է գնալ: Մի երիտասարդ աղջիկ էլ նշում է, որ «դա ռուսների վերահսկողության տակ անցած տարածք է, և այնտեղ քաղաքակրթություն չկա»: Ահա այսպիսի պատկեր և ընկալում հարևան հակառակորդ երկրում: