Ամերիկյան Microsoft կորպորոացիայի հիմնադիր, մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկն համարվող Բիլ Գեյթսը կարծում է, որ միջուկային էներգետիկան կարող է օգնել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում, իսկ սկզբունքային հրաժարումը միջուկային էներգետիկայից, կարող է հանգեցնել էներգամատակարարման հետ կապված լուրջ խնդիրների։ Այս մասին նա ասել է գերմանական Handelsblatt պարբերականին տված հարցազրույցում։

«Միջուկային ռեակտորների անջատումը կդժվարացնի հուսալի էներգամատակարարման եւ ձեռնտու գների ապահովումը»,- կարծիք է հայտնել Գեյթսը։

«Մենք չպետք է բացառենք այս կամ այն լուծումը, քանի դեռ հստակ չենք ստուգել վերականգնվող էներգետիկ աղբյուրների անցման հուսալիությունն ու ծախսերը»,- հավելել է Գեյթսը, մանրամասնելով, որ ժամանակակից աշխարհում էլեկտրաէներգիայի պահանջարկը կտրուկ աճել է, քանի որ մարդկությունն այն օգտագործում է ոչ միայն տների եւ մեքենաների, կամ ջեռուցմանց համար։ Նոր, ավելի հուսալի ատոմային ռեակտորները կարող են օգնել մարդկությանը՝ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում։ Այս ամենով հանդերձ, գազային էլեկտրակայանների կառուցման հանդեպ Գեյթսը երկմտանք ունի, քանի որ կարծում է, որ բնական գազը անցումային տեխնոլոգիա չի կարող հանդիսանալ, թեեւ դեռ բավականին երկար ժամանակ աշխարհը գազի որոշակի քանակության կարիքը կունենա։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն