Վրաստանում գրանցվել է COVID-19-ով վարակման 4610 նոր դեպք
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4610 նոր դեպք։ Այս մասին հայտնում է «Գրուզիա Online»-ը՝ վկայակոչելով կառավարության հատուկ stopcov.ge կայքը։
Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում ապաքինվել է 2624 մարդ, 42 հիվանդ մահացել է։
Անցած 24 ժամվա ընթացքում հանրապետությունում իրականացվել է 55815 թեստ, որից 31603-ը՝ հակագենի, 24212-ը՝ ՊՇՌ թեստ։
Հանրապետությունում կորոնավիրուսի հայտնաբերման դրական ցուցանիշներն են՝ օրական՝ 8.26 տոկոս, վերջին 14 օրվա ընթացքում՝ 8.96 տոկոս, վերջին 7 օրվա ընթացքում՝ 8.82 տոկոս։
Ընդհանուր առմամբ, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 715 865 դեպք, որից 655 129-ն առողջացել է, 10 003-ը՝ մահացել։
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 715 865 դեպք, որից 655 129-ն առողջացել է, 10 003-ը՝ մահացել։
Իրականացվել է ընդհանուր 1 974 521 պատվաստում, իսկ անցած 1 օրում պատվաստվել է 4 151 մարդ։
46 մարդ գտնվույմ է կարանտինային ռեժիմում, 6377 մարդ գտնվում է հիվանդանոցային հսկողության տակ, 1086 մարդ՝ քովիդ հյուրանոցում։