Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ:

AS-ի համաձայն՝ փարիզյան ակումբն արդեն բանակցություններ է սկսել 36-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշի հետ: «Յուվենտուսը» դեմ չէ բաժանվել Ռոնալդուից, որի տրանսֆերի դիմաց ակնկալում է ստանալ 25-30 միլիոն եվրո:

«Յուվենտուսի» հետ Ռոնալդուի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի ամառ: Նրա տարեկան աշխատավարձը կազմում է 31 միլիոն եվրո: Իտալիայի ավարտված առաջնությունում Պորտուգալիայի հավաքականի ավագը 33 խաղերում դարձել էր 29 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ և արժանացել լավագույն ռմբարկուի մրցանակին:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն