«Տրանսպորտային բնագավառում վերահսկողության վերաբերյալ նոր օրենսդրական փաթեթը ընդհանուր առմամբ գովելի է: Այս փոփոխության  անհրաժեշտությունը  իսկապես  կար,ինչում համոզվում ենք՝ տեսնելով  մեզ մոտ տեղի ունեցող ավտովթարների  ահավոր  մեծ  քանակը,որոնք այդքան շատ մարդկայնին կյանքեր են խլում  և ճակատագրեր խեղում:Ամենաթարմ դեպքը  Գյումրի-Երևան մայրուղում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ավտովթարն էր  շինարարակն կանոնների չվերահսկման պատճառով,որը արժեցավ 5 մարդու կյանք: Ասեմ,որ այդ վթարը եղել է շինարարակն կանոնները չպահպանելու հետևանքով; Եթե միայն այս հարցում  նախագիծը դրական նշանակություն ունենա, կարող ենք  ասել՝ այն հաջողել  է իրագործման մեջ»,- այսպիսի կարծիք հայտնեց  ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ  Սերգեյ Ղահրամանյանը օրեր առաջ ՀՀ վաչապետի աշխատակազմի կողմից ներկայացրած տրանսպորտային վերահսկողության օրենսդրական փաթեթի վերաբերյալ,  որով  առաջարկվում է ապահովել տրանսպորտի բնագավառի  առավել արդյունավետ, անխափան և բնականոն վերահսկողություն:

Մասնավորապես  նախատեսվում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին օժտել համապատասխան գործիքակազմով, որով տեսչական մարմնին լիազորություն է տրվելու տրանսպորտային միջոցը կանգնեցնելու, ինչպես նաև սահմանել սահմանային վերահսկողության կազմակերպմանը վերաբերող կարգավորումներ: Նախատեսված է սահմանել նաև համազգեստ կրելու պահանջ, ինչպես նաև ծառայողական ռազմամթերք, ձեռնաշղթա (հատուկ միջոցներ) կրելու  հնարավորություն և երկաթուղային տրանսպորտի օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունը տեսչական մարմնին: Վերջինս նաև հնարավորություն կունենա դիտարկման ընթացքում  պատշաճ վերահսկողություն իրականացնել հսկիչ կետերի միջոցով  ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակումների նկատմամբ:  Ինչպես նաև տեսչական մարմինը հնարավորություն կունենա վերահսկողություն իրականացնել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրմանը վերաբերող պահանջների պահպանման նկատմամբ:

Սերգեյ Ղահրամանյանը,մեզ հետ զրույցում ասաց, որ  վստահ չէ, որ այս շատ կարևոր և օգտակար նախագիծը հնարավո՞ր  կլինի ամբողջությամբ իրագործել  ներկայումս  ունեցած կադրային ռեսուրսներով: Ըստ նրա՝ անհրաժեշտ կլինի լուրջ պատրաստվածությամբ  կադրերի համալրում կատարել, ինչը ոչ պակաս խնդրահարույց  է, քանի որ  դժվար է հավատալ,որ անաչառ, թափանցիկ կերպով կկատարավի կադրերի ընտրությունը և ընդհանրապես բոլոր  գործընթացները: «Պետական համակարգում դժվար է պատկերացնել,սպասել անաչառության, հետևաբար ես հեռու եմ այն մտքից,որ արժանի ու լավագույն կադրերն են անցնելու գործի,իսկ տեսչական մարմինները մինչ այսօր փոքր, հին ավանդույթներով աշխատող մարմիններ  են եղել: Եթե չեմ սխալվում ԱԱԾ-ից են կադրեր ներգրավելու»,-ասաց Ղահրամանյանը: Բացի այդ,  մեր զրուցակցի  կարծիքով,  շոշափելի արդյունքների հասնելու համար  շղթայական,համալիր փոփոխություններ պետք  է կատարվեն : Նրա համոզմամբ՝ տրանսպորտի և երթևեկության բնագավառը վերահսկելը  ամբողջ աշխարհում  բարդ է, բայց մեզ մոտ կրկնակի  բարդ խնդիր է,որովհետև տարիներով պատշաճ ուշադրություն չի դարձվել և հիմա էլ չի դարձվում, անհրաժեշտ կարգավորումներ ոլորտում չի արվել,որի արդյունքում հասարակության կողմից կա ո´չ լուրջ վերաբերմունք և ո´չ էլ վստահություն վերահսկողական մարմինների նկատմամբ:

Այդ պատճառով միանգամից դժվար կլինի իրավիճակը փոխել:  «Տեսչական մարմնի  անարդյունավետ գործունեության մեջ համոզվելու համար  բավական  է մատնանշել դիմակների կրման ստուգումների ընթացքը: Ոչ մի արդյունք չի գրանցել,ոչ մի պատշաճ աշխատանք չենք տեսել: Սակայն  նախագծի դրական  կողմերից է այն, որ մեծ լիազորություններ  է տրվելու հսկող տեսուչներին՝  ավելի  գործուն,ազդեցիկ  միջոցներ ձեռնարկելու,որի արդյունքում հույս ունեմ,որ տեխնիկական պայմանների հետ կապված վթարները կքչանան: Ի վերջո, տեխզննումները կկատարվեն այնպես,ինչպես  պահանջվում  է օրենքով, կստուգվեն անվադողերի պիտանելիությունը, որը նույնպես կարևոր  է վթարների կանխաարգելման առումով: Պատշաճ կստուգվեն երթևեկության համար  ճանապարհների  որակը, շինարարական կանոնների պայմանների պահպանումը»,- ընդգծեց փորձագետը: Սահմանային վերահսկողության հետ կապված խստացումների հարցին Սերգեյ Ղահրամանյանը նշեց,որ սա էլ կարևոր  է նրանով,որ սահմանով տեղափոխվող բեռների, ապօրինի  ապրանքների, թմրամիջոցների  անցկացումը կվերցվի խիստ հսկողության ներքո:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն