Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի աշխատակցի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել։

«Հոկտեմբերի 30-ը ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության համակարգի աշխատակցի օրն է։

Օրվա խորհուրդը մեկ անգամ ևս առիթ է՝ արժևորելու և երախտիքի խոսք ուղղելու համակարգի հերոսներին։

Արժանապատվորեն և բարձր գիտակցությամբ կրելով արտակարգ իրավիճակների աշխատողի պատվաբեր անունը` վստահաբար կարող ենք ասել, որ ձեր անձնական զոհողության գնով դուք պատրաստ եք պաշտպանել մեր բնակչությանը ցանկացած արտակարգ իրավիճակներում։ Համոզված ենք, որ արտակարգ իրավիճակներում մեր պետության անվտանգությունը երաշխավորված է ձեր իսկ ամենօրյա նվիրական գործունեությամբ։

Անգնահատելի և անուրանալի է ձեր դերակատարությունն ու անմիջական մասնակցությունը հատկապես 44-օրյա պատերազմի արհավիրքների վերացման և մասնագիտական գործունեության բնագավառում։ Ավաղ, համակարգը ևս ունեցավ անդառնալի կորուստներ։ Գլուխ ենք խոնարհում նրանց սխրանքի և շիրիմների առջև։

Ձեր ամենօրյա քրտնաջան և հերոսական աշխատանքի շնորհիվ`որոնողական աշխատանքների արդյունքում բազում հերոսների աճյուններ այսօր հողին են հանձնվում։

Վստահ ենք, որ ձեր մարդասիրական առաքելությունը մշտապես ուղղված է լինելու հայրենիքին ու ժողովրդին ծառայելուն և աջակցելուն ։

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ ԱԻ պետական ծառայողի աշխատակցի օրվա առիթով, մաղթում քաջառողջություն և ծառայություն միայն խաղաղ պայմաններում», – ասված է ուղերձում։

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն