Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել նախկինում Սյունիքի մարզպետարանանի աշխատակազմի ղեկավար, այժմ «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի մարզային աշխատանքների համարկարգող Ռուդոլֆ Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Վերջինս հարցաքննության է հրավիրվել մի քրեական գործով, որը հարուցվել է դեռեւս 2020 թվականի մարտ ամսին եւ, որը վերաբերում է 2017 թվականին Սյունիքի նախկին մարզպետ, այժմ «Հայաստան»դաշինքի առաջնորդներից Վահե Հակոբյանի պաշտոնավարման ժամամակահատվածում ի պաշտոնե իրականացրած գործառույթներին։

Ռուդոլֆ Սարգսյանը հրաժարվել է ցուցմունք տալ եւ պատասխանել որեւէ հարցի , որն իրեն է վերաբերում որակելով հատուկ քննչական ծառայության գործելաոճը՝ հերթական քաղաքական ճնշում ՀՀ երդրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքի թիմակիցների նկատմամբ։

Ռուդոլֆ Սարգսյանին իրավաբանական ծառայություն է մատուցել Partners Փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն