ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ չի բացառում ապագայում իր վերադարձը «Բարսելոնա»։

«Մի օր կվերադառնա՞մ «Բարսելոնա»: Այո, ես միշտ ասել եմ, որ կցանկանայի օգնել ակումբին: Կցանկանայի մի օր տեխնիկական քարտուղար դառնալ։ Չգիտեմ՝ դա կլինի «Բարսելոնայում», թե այլ տեղ:

Եթե հնարավոր է, ես կցանկանայի կրկին նպաստել այն ամենին, ինչ կարող եմ, քանի որ սա այն ակումբն է, որը ես սիրում եմ: Կցանկանայի, որ ակումբը շարունակի աճել և մնալ լավագույններից մեկն աշխարհում»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

Օգոստոսի սկզբին «Բարսելոնան» հայտարարեց, որ ֆինանսական խնդիրների պատճառով չի երկարաձգելու պայմանագիրը Մեսսիի հետ, ով ակումբում հանդես էր գալիս 2003 թվականից։ Դրանից անմիջապես հետո ՊՍԺ-ն հայտարարեց, որ երկու տարվա պայմանագիր է կնքել 34-ամյա արգենտինացու հետ՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն