ԿԲ. դեպոզիտների մակարդակով վերադարձել ենք մինչպատերազմյա ցուցանիշին
Դեպոզիտների մակարդակով վերադարձել ենք մինչպատերազմյա ցուցանիշին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Նա հիշեցրեց, որ 2020 թվականի սեպտեմբերին նկատվել է դեպոզիտների անկում, իսկ բացասական պիկը գրանցվել է հոկտեմբեր-նոյեմբերին:
«Վերականգնումը սկսվել է այս տարվա սկզբին: Մայիսի դրությամբ ներդրումների մակարդակը գրեթե վերականգնվել է»,-ասաց Գալստյանը: