Նավթային ընկերությունների ղեկավարները հարցաքննվել են ամերիկյան Կոնգրեսում
Արեւմտյան խոշորագույն նավթային ընկերությունների ղեկավարները ԱՄՆ Կոնգրեսում հարցաքննվել են կապված այն բանի հետ, թե արդյոք հասարակությանը կլիմայի փոփոխությունների առնչությամբ մոլորության մեջ գցող գործողություններ են կատարել։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Վերահսկիչ կոմիտեում ցուցմունք են տվել Exxon, Chevron BP America, Shell ընկերությունների ղեկավարները, ինչպես նաեւ Ամերիկյան նավթային ինստիտուտի եւ Ամերիկյան Առեւտրի պալատի հետ կապված լոբբիստական ընկերությունների ղեկավարները։
Նախքան հարցաքննությունը, նշված ընկերությունների ղեկավարները հայտարարել են, որ համագործակցելու են քննություն իրականացնող մարմնի հետ եւ մասնակցելու են քննության ընթացքին։ Նրանք շեշտել են, որ խորապես հավատարիմ են կլիմայի փոփոխությունների դեմ մղվող պայքարին եւ ներդնում են այնպիսի բիզնես ռազմավարություններ, որոնք ուղղված են կլիմայի փոփոխությունների դեմ պայքարին։
Hraparak.am