Մերձավոր Արեւելքում սկանդալ է առաջացել՝ լիբանանցի նախարարի հայտարարության պատճառով
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հետ են կանչել Լիբանանում իրենց դեսպանին՝ խորհրդակցություններ անցկացնելու համար։ Միաժամանակ դեռ անցյալ շաբաթավերջին 48 ժամ են տվել, որպեսզի սաուդական միապետությունում գործող լիբանանյան դեսպանը հեռանա Էր-Ռիյադից։ Բացի այդ, արգելվել է ողջ լիբանանյան ապրանքատեսականին, որը ներկրվում էր Սաուդյան Արաբիա։
Associated Press-ը նշում է, որ նման որոշում սաուդական իշխանությունները կայացրել են այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես լիբանանյան Ինֆորմացիայի նախարար Ջորջ Քորդահին ասում է, որ Եմենում պատերազմը «ագրեսիա է, որը գործադրվում է Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիությունների կողմից՝ Եմենի հանդեպ»։ Ընդ որում, նա այդ հայտարարություններն արել է նախքան նախարար նշանակվելը սեպտեմբեր ամսին։
Hraparak.am