Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին վարակվել է կորոնավիրուսով
Սպիտակ տունը հաղորդել է, որ մամուլի քարտուղար Ջեն Փսաքիի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել. նա ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի և վարչակազմի ներկայացուցիչների հետ շփում չի ունեցել հոկտեմբերի 27-ից, չի ուղեկցել F20-ի գագաթնաժողովի պատվիրակությանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Հոկտեմբերի 27-ին Սպիտակ տան բժշկական թիմի հետ համաձայնեցնելով՝ ես որոշեցի արտասահմանյան ուղեւորության ժամանակ նախագահին չուղեկցել ընտանեկան հանգամանքների պատճառով, որը կապված էր իմ ընտանիքի անդամի մոտ կորոնավիրուսի դրական թեստի հետ: Այդ պահից ես կարանտինի մեջ եմ եղել և ամեն օր բացասական թեստեր եմ հանձնել: Ինչևիցե, այսօր ես հանձնել եմ կորոնավիրուսի դրական թեստ»,-ասվում է Փսաքիի հայտարարության մեջ, որը Սպիտակ տան մամուլի ծառայությունը տարածել է լրագրողական պուլի միջոցով:
Ինչպես նշել Է մամուլի քարտուղարը, նախագահի կամ վարչակազմի բարձրաստիճան անդամների հետ ինքը շփում չի ունեցել հոկտեմբերի 27-ից: ԱՄՆ-ի ղեկավարի հետ վերջին շփումից չորս օր անց թեստերը ցույց են տվել վիրուսի բացակայություն, ընդգծել է Փսաքին:
«Վերջին անգամ ես նախագահին տեսել եմ հոկտեմբերի 26-ին, երբ դիմակներով նստել Էինք միմյանցից երկու մետր հեռավորությամբ»,-հայտարարել Է Փսաքին: Նա նշել է, որ պատվաստանյութի շնորհիվ սուր ախտանշաններ չի ունեցել եւ աշխատում է տնից:
«Ես պլանավորում եմ աշխատանքի վերադառնալ տասնօրյա կարանտինի ավարտվելուց հետո»,-նշել է Փսաքին` վկայակոչելով կարգկարգավորիչի հանձնարարականը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: