ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ «Քովիդ-19»-ի թեստը հոկտեմբերի 31-ին բացասական է եղել: Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Քարին Ժան Պիերը դա հայտնել է նոյեմբերի 1-ին՝ Միացյալ Նահանգների ղեկավարի ինքնաթիռում կայացած ճեպազույցի ժամանակ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

ԱՄՆ-ի նախագահն ուղևորվում Է Գլազգո, որտեղ տեղի է ունենում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխման պարփակ կոնվենցիայի 26-րդ խորհրդաժողովը (COP26):

«Թեստը կատարվել է Մեծ Բրիտանիայի տարածք մուտքի պայմանները պահպանելու» և Գլազգոյի խորհրդաժովին մասնակցելու համար, ընդգծել է Ժան Պիերը:

Հոկտեմբերի 31-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտնել է, որ իր կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Այդ պատճաով ինքը Բայդենի հետ չի մեկնել Եվրոպա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն