Սուդանը հավատարիմ է Կարմիր ծովի ափին Պորտ Սուդանում ռուսական ռազմածովային բազայի կառուցման մասին համաձայնագրի իրականացմանը, սակայն անհրաժեշտ է համարում փաստաթղթում մի շարք ուղղումներ կատարել։

Այս մասին ռուսական Sputnik լրատվականին ասել է Սուդանի բանակի հրամանատար, գեներալ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը։

«Մենք Ռուսաստանի հետ պայմանագիր ունենք ռազմածովային բազայի կառուցման վերաբերյալ (Պորտ Սուդանում): Մենք անընդհատ քննարկում ենք այդ հարցը։ Կան որոշ դիտողություններ, որոնք պետք է հստակեցվեն նախքան փաստաթղթի իրագործմանն անցնելը»,- ասել է ալ-Բուրհանը:

Ալ-Բուրհանը նաև բարձր է գնահատել Ռուսաստանի դիրքորոշումը Սուդանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։

Խարտումի և Մոսկվայի համագործակցությունը երկար պատմություն ունի և երբեք չի ընդհատվել, ասել է գեներալը։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն