Նոյեմբերի 2-ին 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Լուայոտե կղզիների խմբի մերձակայքում, որոնք պատկանում են Խաղաղ օվկիանոսում գտնվող Նոր Կալեդոնիային՝ Ֆրանսիայի անդրծովյան տարածքին: Այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նոր Կալեդոնիայի մայրաքաղաք Նումեայից, որի բնակչությունը շուրջ 93 հազար է, 525 կիլոմետր դեպի արեւելք: Օջախն ընկած է եղել 80 կիլոմետր խորության վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն