Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 200 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել (տեսանյութ)
Մոսկվայի «Վնուկովո», «Շերեմետևով» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել է ավելի քան 200 չվերթ: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, չվերթների հետաձգման պատճառն ուժեղ մառախուղն է:
Ըստ չվացուցակի՝ Մոսկվայի ժամանակով 10.07-ին «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 64 և չեղարկվել է 5 չվերթ, «Դոմոդեդովո»-ում հետաձգվել է 60 չվերթ, 14-ը՝ չեղարկվել, «Շերեմետևոյում» չեղարկել է 15 չվերթ, ևս 51-ը սպասում է թռիչքի:
Մոսկվայում և Մոսկվայի մարզում մառախուղ է ձևավորվել նախօրեին երեկոյան: Հիդրոմետկայանը եղանակային վտանգավորության դեղին մակարդակ է հայտարարել: