2022-ին ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի նիստը կանցկացվի Հայաստանում
ՀՀ զբոսաշրջության կեմիտեի ֆեյսբուքյան էջում գրված է․
«Ուրախալի լուրեր ստացանք Աթենքից, որտեղ այս օրերին տեղի է ունենում ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանի 66-րդ նիստը։
Րոպեներ առաջ նիստի շրջանակներում կայացած քվեարկության արդյունքում Հայաստանը ունեցավ երկու կարևոր ձեռքբերում.
- Հայաստանն ընտրվեց ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի անդամ 2021-2025թթ. ժամանակահատվածի համար` ստանալով 24 կողմ ձայն Եվրոպայի տարածաշրջանի անդամ պետություններից։
- 2022 թ-ին ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը անց է կացվելու Հայաստանում։
Շնորհակալություն բոլոր մասնակից երկրների ներկայացուցիչներին Հայաստանի հանդեպ իրենց արտահայտած վստահության համար»։