Ռուսաստանը 2021 թվականին ռազմական նշանակության արտադրանք է մատակարարել Ղազախստանին և Ուզբեկստանին, այդ թվում՝ ինքնաթիռներ և հրթիռային համալիրներ: Այս մասին հաղորդում է EADaily-ն՝ հղում անելով ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով Դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևին:

«2021 թվականին մենք Սու-30ՍՄ ուղղաթիռների, Մի-35Մ ուղղաթիների, «Բուկ-Մ2Է» զենիթահրթիռային համալիրների, ԲՏՌ-80 և ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների մատակարարումներ ենք կատարել Ղազախստան և Ուզբեկստան»,- ասել է Շուգաևը՝ հավելելով, որ այդ երկրներին նաև այլ սպառազինություն է մատակարարվել:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է նաև համավարակի պայմաններում:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն