Այսօր՝ նոյեմբերի 2-ին՝ օրվա երկրորդ կեսին, ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ թշնամու բանակի առաջատար ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ՊԲ մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը։

«Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան»,֊ նշել է Ս. Սարումյանը։

Նա հավելել է, որ դեպքի մասին տեղեկացրել են Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն