Մենք այսպիսով փորում ենք մեր գերեզմանները. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը COP26-ի գագաթնաժողովին
Գիտնականները խիստ նախազգուշացնում են, որ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման շուրջ համաձայնության բացակայությունը կհանգեցնի աղետալի և անդառնալի կլիմայական փոփոխությունների: Հույսը, որ COP26 կլիմայական գագաթնաժողովը կհանգեցնի նման համաձայնության գնալով մարում
Գլազգոյի կենտրոնը փակ է. այստեղ ընթանում է Միավորված ազգերի կազմակերպության կլիմայի փոփոխության հարցով համաժողովը բազմաթիվ համաշխարհային առաջնորդների մասնակցությամբ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը իր խոսքում կոչ է անում քայլեր ձեռնարկել բնապահպանական աղետներից խուսափելու համար: Մենք այսպիսով փորում ենք մեր գերեզմանները, հայտարարեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Որքանո՞վ երկրների ղեկավարներն այդ նախազգուշացումներին ականջալուր կլինեն: Այսօր համաժողովին ներկա են ավելի քան 120 առաջնորդներ. ոմանք պաշտպանում են կլիմայի վերաբերյալ իրենց դիրքերը, իսկ մյուսները տալիս են արտանետումները կրճատելու նոր խոստումներ:
Հնդկաստանն աշխարհի երրորդ խոշորագույն արտանետողն է: Հույսերը մեծ էին, որ վարչապետ Մոդին կներկայացնի արտանետումների կրճատման նոր ծրագիր: Իր խոսքում վարչապետը հյատնել է, որ մինչև 2070 թվականը Հնդկաստանը կհասնի զրոյական արտանետումների մակարդակին: Այդ ժամկետը 20 տարի ավելի շատ է, քան ՄԱԿ-ի մատնանշած 2050 թ-ի թիրախը. այն մեծ հիասթափություն է առաջացնում կլիմայի հարցով շատ ակտիվիստների շրջանում:
Բացի այդ համաժողովին չեն մասնակցել մի շարք խոշոր արտանետող երկրների ղեկավարներ, որոնց թվում է նաև Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը: Պեկինը ջերմոցային գազեր արտանետող ամենախոշոր տերությունն է աշխարհում: Նախագահ Ցզինպինը ներկայացրել է միայն գրավոր հայտարարություն, որում չի արվել արտանետումների կրճատման վերաբերյալ որևէ նոր էական խոստում:
World Wildlife Fund կառույցի կլիմայի հարցերով պատասխանատու Մանուել Պուլգար-Վիդալի կարծիքով՝ Չինաստանի առաջնորդի բացակայությունը կապված է այն հանգամանքի հետ, որ Պեկինն առաջարկելու շատ բան չունի այս պահին, ուստի նախընտրել է խուսափել գագաթնաժողովի ընթացքում հնարավոր ճնշումներից:
Բացակայում է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: ՌԴ-ը աշխարհում չորրորդ տեղում է ջերմոցային գազեր արտանետման հարցում: Դա ևս մեծ հիասթափություն առաջացրեց կլիմայի հարցերով ակտիվիստների շրջանում:
Բնապահպան հայտնի ակտիվիստ Գրետա Թունբերգն ասում է, որ ընթացող COP26-ը ոչնչով չի տարբերվում նախորդ համաժողովներից, որը մտահոգիչ է: Նա իր հիասթափությունն է արտահայտում այդ կապակցությամբ:
Սակայն մասնագետների ու ակտիվիստների մեկ այլ խմբի կարծիքով COP26-ը պարունակում է որոշակի դրական առաջընթաց: Մանուել Պուլգար-Վիդալն ընդգծում է, որ այն օգնում է ձևավորել կոլեկտիվ մի տեսլական աշխարհի համար, որը ոչ ոք կասկածիտակ չի դնում: Դրա համար, սակայն, ըստ նրա, անհրաժեշտ է ունենալ ավելի հստակ գործողությունների ծրագիր, որը կներառի հստակ քայլեր, այլ ոչ թե միայն թիրախներ:
Գագաթնաժողովից հետո համաշխարհային առաջնորդները խոստացել են առաջ քաշել արտանետումները նվազեցման հավակնոտ թիրախներ: Այստեղ ուղերձն այն է, որ եկել է ժամանակն այդ խոստումները կոնկրետ քաղաքականության վերածելուն։