Պեսկովն արձագանքել է Բայդենի՝ «ՌԴ-ում այրվող տունդրայի» մասին հայտարարությանը՝ հիշեցնելով` ինչ է այրվում ԱՄՆ-ում
Տունդրան իսկապես այրվում է, բայց անտառներ են այրվում նաև Կալիֆոռնիայում, Թուրքիայում և աշխարհի այլ մասերում: Կլիմայի փոփոխությունն է, որին բախվում են բոլորը: Այս մասին նոյեմբերի 3-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ինչպես գրում է iz.ru-ն, նա այսպես արձագանքել է Բայդենի հայտարարության առ այն, որ «ՌԴ-ում տունդրան բառացիորեն վառվում է և որ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ լուրջ խնդիրներ ունի կլիմայի հետ, բայց լռում է ինչ-որ բան անելու ցանկության մասին»:
«Տունդրան իսկապես այրվում է: Բայց չմոռանանք, որ Կալիֆոռնիայում, Թուրքիայում և աշխարհի այլ երկրներում անտառներ են այրվում։ Սրանք կլիմայական փոփոխություններ են, որոնց բախվում ենք բոլորս: Ռուսաստանն ավելի շատ մարտահրավերների է բախվում, քան մյուսները։ Ռուսաստանը պատասխանատու դիրքորոշում է զբաղեցնում, մենք բազմաթիվ ուղղություններով աշխատանք ենք ձևավորել։ Ամենայն հավանականությամբ, այդ մասին ԱՄՆ նախագահին չի զեկուցվել, երբ նա դա ասել է», - ասել է Պեսկովը: